Հուլիսի 8-ին ջուր չի լինի Երեւանի Արաբկիրի շրջանի որոշ հատվածներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2011 21:00

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված,  հուլիսի 8-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցի եւ փակուղու, Մոսկովյան նրբանցքի եւ փակուղու, Սարյան փողոցի  2-26  զույգ համարների, Ֆրիկի  փ.10 շենքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply