Դոպինգի Հայաստանի մասնագետներին վստահում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2009 16:35

no-dopingՍեպտեմբերի 11-13-ին Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցների դոպինգի ստուգման պարտականությունը դրվել է Հայաստանի մասնագետների վրա:

Խումբը գլխավորելու է Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ առաջնության օրերին աշխատելու է արտոնագրված դոպինգի 2 կին և  5 տղամարդ մասնագետ: Փորձաքննության է ենթարկվելու 36 մասնակից: «Արյունահեղություն» չի լինելու: Ոչ թե արյան, այլ մեզի փորձանմուշներ են վերցվելու: Ուսումնասիրությունները կատարվելու են Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply