Լրագրողներին հայտնի է դարձել Ասանժի մտադրությունը փոխելու մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 7, 2011 19:41
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հրաժարվել է հիշողություններ գրելու գաղափարից, զգուշանալով, որ գիրքը ամերիկյան դատավորների ձեռքին կվերածվի փաստարկի, որը կկիրառվի իրեն ԱՄՆ հետ բերելու նպատակով: Համենայն դեպս, գիրքն ինչպես պլանավորվել էր, այդ տարբերակով չի տպագրվի, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես նույնպես չի հաստատվել: Ասանժն իր ինքնակենսագրությունը հրապարակելու պայմանագիր էր կապել դեռևս 2010-ին: Այն ժամանակ հայտարարվել էր, որ այդ պայմանագրից նա կունենա մոտ 1,5 մլն դոլար եկամուտ.”Ես չեմ ուզում գիրք գրել, սակայն ստիպված եմ,-ասել էր այն ժամանակ Ասանժը: Ես արդեն դատական քաշքշուկներում 200 հազար ֆունտ եմ ծախսել, իսկ ես դեռևս պետք է ինձ պաշտպանեմ ու WikiLeaks-ը պահեմ”:






Facebook
Tweet This
Email This Post
