Ահաբեկչությունն անցել է “վիրաբուժական փուլ”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 7, 2011 18:55
ԱՄՆ հատուկ ծառայությունները զգուշացրել են. “Ալ Քաիդայի” իսլամիստները պատրաստվում են ինքնաթիռներ պայթեցնել` ռումբն ինքնաթիռ անցկացնելով բառացիորեն մաշկի տակ: Ազգային անվտանգության նախարարությունը պոտենցիալ սպառնալիք է դիտում ահաբեկիչների` վիրաբուժական իմպլանտացիայով (պայթուցիչը մարմնի մեջ տեղափոխելու տարբերակով) հետաքրքրվելը: Ողղակի սպառնալիք դեռևս չկա, սակայն հետախուզությունն ինտերնետում կարողացել Արաբական թերակղզու ծայրահեղական “Ալ Քաիդայի” նոր ահաբեկչական տեխնոլոգիայի շուրջ բանակցություններն ի հայտ բերել,: Գործն արդեն հասել էր քննարկումների, թե հատկապե որտեղ պետք է “խցկվի” ռումբը: Բրիտանական հատուկ ծառայությունները կարծում են, որ 2009-ին մահապարտը փորձեց Սաուդյան Արաբիայի ՆԳՆ –ի տեղակալին վերացնել, ինչի համար պայթուցիչը տեղադրել էր մարմնի ինտիմ մասերում: Գաղափարը նոր չէ, սակայն հիմա դրա մասին ավելի շատ են խոսում: Դրանք արդեն լուրջ սպառնալիք են համարվում ու մասնագետների գնահատմամբ` Ալ Քաիդան էլ գնալով ավելի մահաբեր է դառնում:






Facebook
Tweet This
Email This Post
