Նովոսիբիրսկում փնտրվում է սեքս-մոլագարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 7, 2011 18:01

Նովոսիբիրսկի երիտասարդության ու սպորտի հարցերով զբաղվող պետի տեղակալը ստիպել է  աղջիկներին մերկացնել ինտիմ մարմնամասերն ու լուսանկարել : Ոստիկանությունը փնտրում է 30-ամյա նախկին պաշտոնյա Ալեքսեյ Պոտապովին, որը ներկայումս թաքնվում է հետաքննությունից: Նա խախտել է քաղաքից դուրս չգալու պայմանն ու փախել : Մարզի ներքին գործերի բաժնում ենթադրում են, որ նա  տարածաշրջանի սահմաններից դուրս է:  Աշխատանքից ազատ ժամին դեմքը ծածկել է շարֆով ու կանանց դարանակալել քաղաքի խուլ անկյուններում: Աղջիկներին ահաբեկելով, ստիպել է մերկացնել կուրծքը ու մարմնի ինտիմ մասերը: Իր զոհերին լուսանկարել է ու պահել տանը` համակարգչում: Հերթական որսի ժամանակ մի աղջկա հաջողվեց մոլագարի դեմքից դիմակապը հեռացնել, ինչից հետո, աղջկա նկարագրությամբ բռնեցին մոլագարին  սեփական տանը, իսկ համակարգչում էլ գտան  ապացույցները: Հենց պաշտոնյան օրենքի հետ խնդիրներ ունեցավ, անմիջապես էլ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց: Գործընկերները զարմացած   ասում են, որ Պոտապովը դրական անձ է, միայն վերջերս էր նյարդային դարձել, կնոջ հետ  փոխհարաբերության պատճառով:

 

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply