Հենրիխ Մխիթարյանի և Արարատ Առաքելյանի թիմը դուրս մնաց Եվրալիգայի մրցաշարից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2009 15:19

euroleague_1_959_204x0_mcՖուտբոլի Եվրալիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան խաղում Դոնեցկի «Մետալուրգը» Վիեննայում ուժերը չափեց տեղի «Աուստրիայի» հետ: Մրցակիցների ինչպես առաջին, այնպես էլ այս խաղում գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվը:

Ինչպես հայտնի է, ուկրաինական թիմի մարզաշապիկն են կրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Արարատ Առաքելյանը, որոնք երկուսն էլ մասնակցեցին պատասխան խաղին: Մխիթարյանը հայտավորվել էր «Մետալուրգի» մեկնարկային կազմում, իսկ Առաքելյանը խաղընկերոջը փոխարինեց 72-րդ րոպեին: 54-րդ րոպեին Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքով հաղթողը չորոշվեց, և մրցավարը լրացուցիչ 30 րոպե ավելացրեց: 115-րդ րոպեին Էմին Սուլիմանին տուգանային հարվածով գրավեց «Մետալուրգի» դարպասը ` 3:2: Այսպիսով պայքարը շարունակելու իրավունք ստացավ ավստրիական թիմը:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply