Ռոբերտ Վարդանյանն անհաջողության մատնվեց աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպումում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2009 14:43

logo_start

Ռոտերդամում անցկացված ձյուդոյի աշխարհի առաջնությունում ոչնչով չուրախացրեց Ռոբերտ Վարդանյանը:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես գալով 73 կգ քաշայինների պայքարում առաջին իսկ հանդիպումում պարտվեց ղազախստանցի Ռինատ Իբրահիմովին:

Քանի որ վերջինս էլ հետագայում նույնպես անհաջողության մատնվեց, ապա մեր մարզիկն այդպես էլ հնարավորթյուն չստացավ սփոփիչ հանդիպումներ անցկացնելու և պայքարելու բրոնզե մեդալի համար:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply