Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի կազմն արդեն հայտնի է. նրանք նախապատրաստվում են ՀՀ ընտրանու հետ խաղին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2009 14:31
franky-vercauteren

Բելգիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերեն

Բելգիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 9-ին Երևանում կայանալիք Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը:

Հայաստան-Բելգիա խաղը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Ահա այն ֆուտբոլիստների անունները, որոնց մարզիչը վստահում է. դարպասապահներ`Ժան-Ֆրանսուա Ժիյե («Բարի», Իտալիա), Իվ Մա-Կալամբայ («Հայբերնիան», Շոտլանդիա),Սիլվիո Պրոտո («Անդերլեխտ»), Ստեյն Ստեյնեն («Բրյուգե»), պաշտպաններ`Տոբի Ալդերվեյրելդ («Այաքս», Հոլանդիա), Ռիտչի Դե Լայետ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Օլիվյե Դեշախտ («Անդերլեխտ»), Նիկոլաս Լոմբերտս («Զենիթ», Ռուսաստան), Սեբաստիեն Պոկոնյոլի (ԱԶ, Հոլանդիա), Տիմի Սիմոնս («ՊՍՎ», Հոլանդիա),Գիլ Սվերտս (ԱԶ, Հոլանդիա), Դանիել Վան Բյույտեն («Բավարիա», Գերմանիա), Յելե Վան Դամ («Անդերլեխտ»), Անտոնի Վանդեն Բորե («Պորթսմուտ», Անգլիա), Տոմաս Ֆերմալեն («Արսենալ», Անգլիա), կիսապաշտպաններ`Ստիվեն Դեֆուր («Ստանդարտ»), Մարուան Ֆելաինի («Էվերթոն», Անգլիա), Էդեն Հազարդ («Լիլ», Ֆրանսիա),Մարտեն Մարտենս (ԱԶ, Հոլանդիա), Յան Վերտոնգեն («Այաքս», Հոլանդիա), հարձակվողներ` Իգոր Դե Կամարգո («Ստանդարտ»), Մուսա Դեմբելե (ԱԶ, Հոլանդիա), Տոմ Դե Սուտեր («Անդերլեխտ»), Ռոլանդ Լամա («Լը Ման», Ֆրանսիա), Կևին Միրալյաս («Սենտ-Էտյեն», Ֆրանսիա), Էմիլ Մպենզա («Սիոն», Շվեյցարիա), Ուեսլի Սոնկ («Բրյուգե»), Բյորն Վլեմինկս («ՆԵԿ Նեյմեգեն», Հոլանդիա):

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply