Աղցան «Առավոտ»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 7, 2011 7:49

Բաղադրությունը

կաղամբ 100 գ

մանր վարունգ 2 հատ

խաշած ձու` 2-3 հատ

կանաչ սոխ 30-40 գ

սամիթ` 2 ցողուն

թթվասեր 3 ճաշի գդալ կամ  ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Բանջարեղենն ու կանաչին լավ լվանալ ու չորացնել: Կաղամբը, կանաչ սոխն ու սամիթը մանր-մանր կտրատել, ձուն ևս դանակով մանրացնել: Մեծ թասի մեջ լցնել կաղամբը , վրան մի քիչ աղ ցանել ու խառնել, ավելացնել վարունգը, ձուն, կանաչ սոխը, սամիթն ու խառնել: Աղցանին թթվասեր ավելացնել ու մատուցել: Այս աղցանի հետ կարելի է  խաշած կարտոֆիլ մատուցել:

 

Դիտվել է 1921 անգամ:
Print Friendly

Leave a Reply