Սմբուկով ռուլետներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 7, 2011 7:44

Բաղադրությունը

2  սմբուկ (ոչ խոշոր)

1 լոլիկ

մայոնեզ

մաղադանոս ու սամիթ

1-2 պճեղ սխտոր

ձեթ, աղ ու պղպեղ

Պատրաստման եղանակը

Լոլիկը լվանալ, չորացնել, կտրատել ոչ խոշոր շերտերով:  Սմբուկը լվանալ, չորացնել ու երկարությամբ շերտատել: Յուրաքանչյուր շերտի վրա աղ ցանել ու դասավորել թասի մեջ, 20-30 րոպե թողնել, ապա գոյացած հեղուկը  քամել: Դաղած ձեթի մեջ շերտերը տապակել 2 կողմից: Սխտորը մաքրել ու մանրացնել կամ էլ  ճզմել: Կանաչին նույնպես լվանալ, չորացնել ու մանր կտրատել: Սխտորը, մայոնեզն ու կանաչին խառնել իրար, ապա  սմբուկի յուրաքանչյուր շերտին սխտորամայոնեզային խառնուրդ քսել ու մի եզրից լոլիկի շերտը դնել: Սմբուկի շերտն այնպես փաթաթել, որ լոլիկը մնա ներսում: Մնացած շերտերը նույն ձևով փաթաթել, ապա շարել մատուցման ափսեի մեջ ու վրան կանաչի ցանել:

 

Դիտվել է 2951 անգամ:
Print Friendly

Leave a Reply