Իսլանդիայում կիսաբացվել են «Դժոխքի դռները»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 7, 2011 13:35
Իսլանդիայում գրանցվել է Հեկլա հրաբխի գերակտիվություն (միջին դարերում այն անվանում էին «Դժոխքի դարպասներ»):
Իսլանդիայի երկրաֆիզիկոսները չափասարքերով կատարված գրանցումներով եզրակացնում են, որ հրաբխի ընդերքում մագմայի շարժ կա: Իսլանդիայի հարավում գտնվող Հեկլա հրաբուխը վերջին 3 օրվա ընթացքում անսովոր ակտիվացել է: Գիտնականները կարծում են, որ մոտ օրերս այն անպայման կժայթքի: Նրանք ասում են նաև, որ Հեկլան առանձնահատուկ է նրանով, որ ժայթքման ու մագմայի արտանետման փուլը կարճ է: 2000-ին այդ փուլը տևել է մեկուկես ժամ, իսկ 1970-ին` ընդամենը 25 րոպե:
Սա Իսլանդիայի ամենաակտիվ հրաբուխներից է: Վերջին անգամ արթնացել է 11 տարի առաջ (միջին հաշվումով արթնանում է տասը տարին մեկ անգամ):






Facebook
Tweet This
Email This Post
