«Էրեբունին» կխաղա գլխավոր մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 7, 2011 13:22

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն Երևանի «Էրեբունի» ակումբը կմասնակցի օգոստոսի 13-21-ը Կիպրոսում կայանալիք ֆուտզալի Եվրոպայի գավաթի խաղարկության  գլխավոր մրցաշարին: Մերոնք «G» խմբում են` Կիպրոսի «Օմոնիա», Ֆրանսիայի «Սպորտինգ դե Պարի» և Ալբանիայի «Ֆլումարտելա Ֆլորա» ակումբների հետ: Այս մրցաշարին մասնակցում են 49 թիմեր, որոնք բաժանված են երկու՝ նախնական և գլխավոր մրցաշարերի խմբերում: «Էրեբունին» կմասնակցի միանգամից գլխավոր մրցաշարին:Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր է ստանալու միայն խմբի մրցաշարի հաղթողը: Եթե «Էրեբունին» իր խմբում զբաղեցնի առաջին տեղը, ապա հաջորդ փուլում նա կհանդիպի Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի «Ուրագան», Սերբիայի Կրագուևաց քաղաքի «Էկոնոմաց» և Իսրայելի ԱՍԱ «Բեն Գուրիոն» թիմերի խմբի հաղթողի հետ:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply