Սիլվիո Բերլուսկոնիին նշանակել են սեքսի շաբաթական նորմա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 7, 2011 13:13

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի անձնական բժիշկը իր հիվանդին նշանակել է սեքսի շաբաթական նորմա:

Ումբերտո Սկապանինին հայտարարել է, որ 74-ամյա քաղաքական գործիչը կարող է ինտիմ հարաբերություններ ունենալ շաբաթական 6 օր` մեկ օրը թողնելով հանգստի համար:

Իր հիվանդի սեռական օրակարգի մասին բժիշկը պատմել է Novella 2000 ամսագրին: Բժիշկն ասել է, որ իր հիվանդը կարողացել է հաղթահարել հիվանդությունը ( շագանակագեղձի չարորակ ուռուցքը) ու ներկայումս իրեն կարող է թույլ տալ սեքսով ավելի հաճախ զբաղվել, քան նրա հասակակիցները:

Նա հավելել է, որ վարչապետն իր տարիքի համեմատ գերազանց վիճակում է:

 

 

 

 

 

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply