Դիակ Նոր Ամանոս գյուղի մշակույթի տանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2011 13:13

Հուլիսի 6-ին ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի մշակույթի  տան հանդերձարանում խողովակից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դիակ և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 21.55-ին փրկարարների ուժերով իջեցվել է Նոր Ամանոս գյուղի նախկին բնակիչ 1971թ. ծնված Մհեր Առաքելյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

 

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply