Հրդեհ ասֆալտի գործարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2011 13:09
Հուլիսի 6-ին ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ասֆալտի գործարանի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Սակայն ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ ասֆալտի գործարանի տարածքում կրկին հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել Մեղրի քաղաքի եւ Ագարակ քաղաքի մեկական հաշվարկներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.18-ին, մարվել` 20.30-ին:
Այրվել է 15 քմ. մազութ:






Facebook
Tweet This
Email This Post
