Հնդիկ քաղաքացին ձերբակալվել է 6 կին ունենալու համար

Օրվա լուր | | August 28, 2009 14:09

Տուշար ՎահմարՀնդկաստանի Մումբայի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մեղադրվում է բազմակնության մեջ. նա վերջին 2 տարվա ընթացքում ամուսնացել է 6 կնոջ հետ: Այդ անձը Տուշար Վահմարն է, ով աշխատում է Air India ավիաընկերությունում որպես ինժեներ:
Նա իր կանանց տեղյակ չի պահել, որ նրանք միակը չեն և որ նա այլ կանանց հետ էլ է ամուսնացած: Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա 6-րդ կինը պարզել է, որ միակ օրինական կինը ինքը չէ և այդ մասին հաղորդել է ոստիկանությանը:

Վահմարն, իր հերթին, պնդում է, որ ամուսնացել է միայն 3 անգամ և որևէ մեկին չի խաբել: Սակայն ոստիկանության տվյալներով` Վահմարն իր բոլոր կանանց հավաստիացրել է, որ բաժանված է նախորդ կնոջից և ցույց է տվել ապահարզանը փաստող կեղծ փաստաթղթեր:

Ոստիկանության տվյալներով` նրա կանանցից մի քանիսն ունեցել են բարձրագույն կրթություն և լավ աշխատանք, ուստի և իրենք են հոգացել իրենց ծախսերը:

Վահմարը իր կանանց ասում էր, որ մեկնում է գործուղման կամ ճամփորդության և տեղափոխվում էր ապրելու մյուս կնոջ մոտ: Սակայն նրա 6-րդ կնոջը կասկածելի է թվացել ամուսնու հաճախակի ճամփորդելը: Նա հետևել է նրան և պարզել, որ իր ամուսինն այլ կին ունի:
Տեղեկություններ կան, որ Վահմարն ունի 14 կին, սակայն ոստիկանությունից «BBC»-ին հայտնել են, որ առայժմ հաստատվել են միայն 6 կանաց մասին տեղեկությունները:

Դիտվել է 1972 անգամ:
Print Friendly

Leave a Reply