Երրորդը փորձը հաջող էր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 7, 2011 13:07
Հարավային Կորեայի Պhոնչհան քաղաքն իրավունք է ստացել անցկացնել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը: Այս որոշումը կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեն հուլիսի 6-ին Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաքում կայացած նիստում:ՄՕԿ-ի 93 անդամներից 65-ը քվեարկել են Պhոնչհանի օգտին, որն արդեն երկու անգամ պայքարել էր օլիմպիադայի մասնակիցներին հյուրընկալելու համար, սակայն ապարդյուն: 2018-ի ձմեռային օլիմպիադայի անցկացման մյուս հավակնորդներն էին Գերմանիայի Մյունխեն և Ֆրանսիայի Անսի քաղաքները:






Facebook
Tweet This
Email This Post
