Թմրամոլ կալանավորները 70 տոկոսով շատացել են. Դատապարտյալների հիվանդանոցում բացվեց նոր նարկոլոգիական բաժանմունք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 28, 2009 14:39

picture-008Այսօր նարկոլոգիական բաժանմունք բացվեց դատապարտյալների հիվանդանոցում: Մինչև այժմ թմրամիջոց օգտագործած դատապարտյալների բուժումն իրականացվել է տուբերկուլյոզային բաժանմունքում առանձնացված սենյակներում: Նոր բաժանմունքը առանձին տարածք ունի, ապահովված է հիգեինիկ պայամններով և միաժամակ կարող է ընդունել 30 հիվանդի: Բաժանմունքը նախատեսված է բոլոր կալանավորների համար:

Բաժանմունքը կառուցվել ու սարքավորումներով հագեցվել է Եվրամիության ֆինանսավորմամբ, իսկ Հայաստանում այն իրականացրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ու Միջազգային կարմիր խաչի կոմիտեն: ՀՀ արդարադատության նախարարությունն ապահովել է աշխատուժը և վերանորոգման աշխատանքների վերահսկումը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեկատարողական հիմնարկի նարկոլոգիական բաժանմունքի պետ Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ այս նախաձեռնությունը կնպաստի բարելավել դատապարտյալներին տրամադրվող բուժծառայությունների որակը, մասնավորապես, հնարավորություն կտա, որ թմրանյութից կախվածություն ունեցող կալանավորները նարկոլոգիական բուժում ստանան:

Այս պահին 10 հիվանդ ստացիոնար բուժում են ստանում, իսկ 18-ը տառապում են թմրամոլությամբ, որոնցից 15-ը`ներերակային:

picture-014Գրիգորյանն ասում է, որ ներերակային ճանապարհով թմրամոլությամբ տառապող դատապարտյալների քանակը շատ արագ աճում է. անցած տարվա համեմատ նրանց թիվը  70 տոկոսով շատացել է:

«6-ամսվա մեջ ընդունած հիվանդների քանակը հավասար էր արդեն անցած տարվա լրիվ հիվանդների թվին: Թե աճն ինչով է պայմանավորված, կոնկրետ չեմ կարող ասել, բայց, որ թմրամոլությունը Հայաստանում երիտասարդացել է,  փաստ է,-ասում է Գրիգորյանը:

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply