Հրդեհ ավտոմեքենայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2011 13:00

Հուլիսի 6-ին ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհով ընթացող բեռնատար ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Աշտարակ-Երևան ավտոճա­նապարհի 1-ին կիլոմետրում շրջվել է ՀՀ ՊՆ պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, որի հետևանքով վարորդ, զինծառայող մայոր 1963թ. ծնված Անդրանիկ Անդրեասյանը և ողևոր պայմանագրային ծառայող 1984թ. ծնված Սամվել Սարուխանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են արտահոսած դիզվառելիքի (մոտ 5,5 տ) լվացման և բենզատարի հովացման աշխատանքներ:

 

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply