«Առավոտ». Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարը նկարահանել է իր սեռական կյանքը եւ շանտաժի ենթարկել իր «զուգընկերներին»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2011 12:44

«Առավոտ» օրաթերթն անդրադարձել է մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությունը, որն անցել է դռնփակ: Թերթը մի շարք մանրամասներ է ներկայացրել է գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ: «Մասնավորապես, օրաթերթի տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը պատանիների նկատմամբ իր սեռական ոտնձգությունները նկարահանել էր եւ պահպանել: Որպես օրինակ օրաթերթը նշում է 13-ամյա պատանու դեպքը, որի հետ ունեցած սեռական բնույթի գործողությունները գործարարը նկարահանել է տեսախցիկով, բացի դա, յուրաքանչյուր անգամ տղային  վճարել է 50 հազար եւ ավելի դրամ:

Երեք այլ պատանիների հետ Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվել է խմբակային սեքսով` պարտադրելով նրանց լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ դիրքերում: Այս ամենը նա նույնպես նկարահանել է, ապա, տեղի ունեցածը հրապարակելու սպառնալիքով, նրանց պահել է կախվածության մեջ:

Երկու այլ պատանիների դեպքում Սերոբ Տեր-Պողոսյանը ստիպել է նրանց իր հետ սեքսով զբաղվելուց բացի, համանման գործողություններն կատարել նաեւ միմյանց հետ:

«Առավոտը» տեղեկացնում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերն են եղել հիմնականում մոր խնամքի տակ գտնվող տղաները` թվով 10-ից ավելին:

 

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply