Դատարանը հնդկական գանձերի մոտ դիտորդ է նշանակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 7, 2011 12:09

Հնդկական դատարանը կարգադրել է Շրի-Փադմանաբհացվամի տաճարի մոտ դիտորդներ  նշանակել, որտեղ օրեր առաջ գանձեր են հայտնաբերվել ( նախնական արժեքը 20 մլրդ դոլար է):

Հուլիսի 6-ին ընդունված որոշման համաձայն, Թիրուվանանտապուրամ քաղաքում գտնվող տաճար են ուղարկվելու 2 նախկին դատավորներ: Նրանք Վիշնու աստծու կացարանում կմնան այնքան, որքան անհրաժեշտ լինի գանձարանի  լրիվ ինվենտարիզացման համար:

Բացի այդ, դատարանի որոշմամբ  ողջ այդ գործընթացը կնկարահանվի լուսանկարչական սարքերով և տեսախցիկներով:

Տաճարում ստուգումներ են կատարվել այն բանից հետո, երբ տեղի փաստաբան Սունդար Ռաջանը բողոք է ներկայացրել դատարան, որտեղ  գրել է, թե  իր կարծիքով, տաճարը վատ է պահպանվում, իսկ դա նշանակում է, որ  այնտեղ գտնվող 6 գանձարանները վտանգի տակ են: Գործի քննումն ավարտվեց  գանձարանը բացելու որոշմամբ: Գանձարաններից 5-ում հայտնաբերվեց մի քանի տոննա ոսկի, ադամանդ,  թանկարժեք մետաղներից  ու քարերից կերտված քանդակներ ու բազմաթիվ այլ իրեր: Գտածոյի ճշգրիտ արժեքը կորոշվի ավելի ուշ: Որքան ժամանակ կպահանջվի ինվենտարիզացիայի համար,  հայտնի չէ:

 

 

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply