Հրապարակվել են Կարլա Բրունիի հղիության վկայությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 7, 2011 11:42

Դեռևս ապրիլին էր հայտնի Ֆրանսիայի առաջին տիկնոջ հղիության մասին`  Դովիլում կայացած  «Մեծ ութնյակի» գագաթնաժողովից  հետո: Սակայն Կարլան հերքում էր այդ լուրերը: Այսօր արդեն անհնար է  ծածկել հղիությունը:

Կարլան վերջերս կենտրոնացել է այդ երևույթի վրա ու գործնականում հեռացել է առաջին տիկնոջ պարտականություններից, հազվադեպ է  «մարդամեջ» դուրս գալիս: Վիճակի պատճառով նա չկարողացավ մասնակցել նույնիսկ Կաննի փառատոնին ու Մոնակոյի իշխանի պսակադրության արարողությանը:

Հայտնի է, որ նախագահի ընտանիքում տղա է ծնվելու` Նիկոլա Սարկոզիի 4-րդ ու Կարլա Բրունիի 2-րդ երեխան: Երեխան լույս աշխարհ կգա  հոկտեմբերի սկզբին:

Գուցե երեխայի ծնունդը Սարկոզիի վարկանիշը բարձրացնի  նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են 2012-ի գարնանը:

 

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply