Հայաստանում դեռահասների առողջությանը և զարգացմանը նվիրված ազգային խորհրդաժողով կկազմակերպվի

Պաշտոնական, Օրվա լուր | | July 7, 2011 11:40

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն երեկ հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ Լեյլի Մոշիրիին և Լիանա Հովակիմյանին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և առողջապահության նախարարության աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների ընթացքը: Մասնավորապես` պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել Հայաստանում դեռահասների առողջությանը և զարգացմանը նվիրված ազգային խորհրդաժողով, որտեղ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն դպրոցահասակ երեխաներին և դեռահասներին մատուցվող առողջապահական ծառայությունները, քայլեր կռեձնարկվեն դրանք կատարելագործելու ուղղությամբ:

Լեյլի Մոշիրին ուրախությամբ նշել է, որ համատեղ լավ ծրագրեր են կյանքի կոչվել, հատկապես` մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ նախարար Քուշկյանը կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ առկա համագործակցությունը և հետագայում ևս արդյունավետ աշխատանք ակնկալել:

 

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply