Անգլիայում վիճակահանությամբ խաղարկում են հղիանալու հնարավորություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 7, 2011 11:20
Այս ամիս Մեծ Բրիտանիայում կանցկացվի աշխարհում առաջին վիճակահանությունը, որը հնարավորություն կընձեռի անպտղությունից բուժվելու համար գումար ստանալ: Այս նախագծին մասնակցելու համար, որը վերջերս է Ազարտային խաղերի կոմիտեում հավաստագրվել, հարկավոր է ձեռք բերել 20 ֆունտ արժողությամբ տոմս: Հաղթանակողը հնարավորություն է ստանում բուժվել անպտղությունից` (պրոցեսն արժե 25 հազար ֆունտ ստեռլինգ) երկրի լավագույն կլինիկաներից մեկում:
Այս միջոցառմանը մասնակցելու շնորհիվ յուրաքանչյուր ամիս մեկ մարդու նման հնարավորություն կտրվի: Առաջին վիճակահանությունը տեղի է ունենալու հուլիսի 30-ին: Կարող են մասնակցել բոլոր այն կանայք, ովքեր զույգ չունեն, ոչ ավանդական սեքսուալ ուղղվածություն ունեն կամ էլ տարեց են: Հաղթողները կլինիկայում բուժվելուց հետո էլ նույն կլինիկայի բժիշկների հսկողության տակ կլինեն: Ու եթե սովորական բեղմնավորման գործողությունն ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում, առաջարկվում է դոնորական ձվաբջիջ, խնդրի վիրահատական և նույնիսկ փոխնակ մոր ճանապարհով լուծում:
Վիճակահանությունից գոյացած շահույթը բարեգործական նպատակների կծառայի:






Facebook
Tweet This
Email This Post
