Քեյթ Միդլտոնը արագորեն կորցնում է քաշը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 6, 2011 22:07
Բրիտանական արքայազն Ուիլյամի երիտասարդ տիկնոջ մոտ հայտնաբերվել է նյարդային անորեքսիա` ախորժակի վտանգավոր կորուստ: Բժիշկները զգուշացնում են , որ եթե Քեյթը շարունակի սոված մնալ, դա նրան կկործան: Քանի որ հյուծված օրգանիզմը կսկսի « սնվել» սեփական մկաններով և ինքն իրեն կուտի:
Քեյթը աչքի առաջ հալվում է, այժմ 178 սմ բոյին նա կշռում է 48 կգ: Բժիշկներն ասում են , որ Միդլտոնի քաշը շարունակում է նվազել: «Երկու ամսում նա այնքան է նիհարել , որ ստիպված էր փոքրացնել ամուսնական մատանին»,- ասում են արքայադստեր հարազատները:
Ասում են, որ մատանու ներսում պլատինե միջնորմ կդրվի,որպեսզի նա ավելի փոքր դառնա և դուրս չգա արքայազնի սիրեցյալի մատից:
ԶԼՄ-ները շատ են գրել , որ ամուսնությունից առաջ Քեյթ Միդլտոնը շատ էր նիհարել`խիստ դիետա պահելով: Շատերը կարծում են, որ նա դա արել է հատուկ, որպեսզի նրբագեղ երևա հարսանեկան զգեստում: Բայց մինչ այժմ նա չի կարողանում իր կշիռը նորմալացնել:
Բժիշկներն ասում են , որ այդ ամենի մեղավորը աղջկա պարտականությունների մեծ բեռն է:






Facebook
Tweet This
Email This Post
