Վատիկանը Հայոց ցեղասպանության մասին նյութեր կհրապարակի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 6, 2011 16:21
Վատիկանը նյութեր կհրապարակի 20-րդ դարասկզբին թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «asianews.it»-ը, այս մասին հայտարարել է Վատիկանի Գաղտնի արխիվների պատասխանատու Սերջիո Պագանոն երեքշաբթի «Lux in arcan» ցուցահանդեսին նվիրված միջոցառման ժամանակ: Ցուցահանդեսը նախատեսվում է բացել հաջորդ փետրվարին Հռոմում. այն 8- 20-րդ դդ. փաստաթղթերի բացառիկ ցուցադրություն է լինելու:
Անդրադառնալով Վատիկանի Գաղտնի արխիվներում պահվող’ Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերին’ Ս. Պագանոն ասել, որ ինքը ցավի ու սարսափի անզուսպ զգացողություն է ունենում, երբ կարդում է այն խոշտանգումների մասին, որ թուրքերն իրագործել են հայերի նկատմամբ: «Դրանք ստիպում են ինձ ամաչել, որ ես մարդ եմ»,- նշել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
