Գերմանիայում գտել են Օկտավիանոս Օգոստոս կայսեր արձանի մնացորդները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 28, 2009 13:32

Օկտավիանոս ՕգոստոսԳերմանացի հնագերտները հայտարարել են բացառիկ գտածոյի մասին• բացահայտվել են ձիու վրա սլացող հռոմեացի կայսր Օկտավիանոս Օգոստոսի բրոնզե արձանի մասերը:

2 հազար տարի առաջ ստեղծված հուշարձանից պահպանվել է միայն ձիու գլուխը և հեծյալի ոտնաթաթը: Գտածոն բարձրացրել են Հեսսեն քաղաքի մոտակա գետի հատակից: Բրոնզը համեմատաբար լավ է պահպանվել• այս մասին հաղորդում է «Վեստի»-ն:

«Մենք իսկապես բացառիկ հուշարձան ենք գտել• մինչ այս նման որևէ բան չէինք գտել և այն էլ այդպես լավ պահպանված: Այն միշտ ջրի տակ է եղել և օդի հետ շփում չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ լավ է պահպանվել»,- ասել է Հեսսենի դաշնային հողերի ղեկավար Եվա Կյուխե-Հյորմանը:

Հետազոտողները ենթադրում են, որ արձանը կոտրել են գերմանական ցեղերից պարտված և նահանջող հռոմեացի զինվորները: Մեկ այլ վարկածի համաձայն` արձանը կոտրել և գետն են գցել գերմանացիները` այդպես նշելով իրենց հաղթանակը հռոմեացիների նկատմամբ:

Դիտվել է 1974 անգամ:
Print Friendly

Leave a Reply