Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 6, 2011 15:24
Հուլիսի 4-ին ժամը 23.24-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Արծվանիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:
Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել և շրջվել 7-8մ խորությամբ ձորը «ՎԱԶ-2121» մակնիշի 51ՕՕ695 պետհամարանիշով ավտոմեքենան: Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ 1969թ. ծնված Կարեն Հակոբյանը և երկու ուղևոր 1979թ. ծնված Մերի Դավթյանը և 1960թ. ծնված Մարինե Սիմոնյանը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Կապան քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:






Facebook
Tweet This
Email This Post
