Վնասազերծում են Ավետիսյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում թափված սնդիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2011 14:54

Այսօր, ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում թափված է սնդիկի նման անհայտ նյութ:

Դեպքի վայր մեկնած Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, հաստատել են, որ ճանապարհին թափված է սնդիկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանությունը, որը փակել է ճանապարհի նշված հատվածը:

Այս պահին դեպքի վայրում են համապատասխան ծառայությունների մասնագետներ, որոնք իրականացնում են սնդիկի վնասազերծման (դեմերկուրիզացիայի) աշխատանքներ:

 

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply