Գազի բալոնի պայթյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 6, 2011 14:36
Հուլիսի 4-ին`ժամը 12.31-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժամը 08.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ռյա թազա գյուղին հարակից «Հ.Մարտիրոսյան» ՍՊԸ գազալցակայանում Ապարանի բնակիչ Ս.Խաչատրյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 39ԼՕ970 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել գազալցակայանի աշխատակից Մելիք գյուղի բնակիչ 1983թ. ծնված Արտակ Մկրտչյանը, որը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:






Facebook
Tweet This
Email This Post
