Հրդեհներ

Օրվա լուր | | July 6, 2011 14:29

Հուլիսի 4-ին`ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի Էջմիածին քաղաքի Հոկտեմբեր փողոցի թիվ 1 հասցեում` ավտոտեխսպասարկման կայանի տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.52-ին, մարվել` 11.30-ին:  Ամբողջությամբ այրվել է Ս.Սեդրակյանին պատկանող կայանը իր գույքով` 200 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.50-ին, մարվել` 15.00-ին:  Այրվել է Լ.Ճռիկյանին պատկանող տան տանիքը` 165 քմ. մակերեսով և այնտեղ պահեստավորված 200 հակ անասնակեր:

Նույն օրը ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծերենցի 4-րդ նրբանցք թիվ 7 տանը:  Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.18-ին, մարվել` 14.39-ին:  Այրվել է Հ.Բերորյանին պատկանող տան տանիքը` 10 քմ. մակերեսով:

Հուլիսի 5-ին ժամը 07.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 31 շենքի բակում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին, մարվել` 07.51-ին:  Մասնակի այրվել է Ա.Մկրտչյանին պատկանող բանջարեղենի կրպակը` 20 քմ. մակերեսով:

Հուլիսի 6-ին ժամը 01.06-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 15 շենքի հարակից տնակում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.21-ին, մարվել` 01.46-ին:  Այրվել է տնակի 8 քմ. մակերեսով հատակը, պատերի երեսապատումը և հնամաշ իրեր:

Նույն օրը ժամը 06.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քա­ղաքի Քոչարյան փողոցի թիվ 4 շենքի հարակից թիվ 41 բաշխիչ էլեկտրական ենթակայանում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.18-ին, մարվել` 07.28-ին:  Այրվել են ենթակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը` 30 քմ. մակերեսով:

 

Դիտվել է 574 անգամ:
Print Friendly

Leave a Reply