Forbes –ը Հայաստանն ընդգրկել է աշխարհի ամենավատ տնտեսություն ունեցող երկրների ցանկում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 6, 2011 13:37
2011-ին տարվա կեսի կտրվածքով աշխարհի վատագույն տնտեսությունն ունեցող երկիր է համարվել Մադագասկարը. այսպիսի եզրակացության է եկել Forbes-ը` վերլուծելով աշխարհի երկրների մեծ մասի վերջին տարիների մակրոտնտեսական ցուցանիշները ու 2012-ի կանխատեսումները:
Այդ ցուցակում երկրորդ տեղում է հայտնվել Հայաստանը, երրորդում` Գվինեան, իսկ վատագույն տնտեսություն ունեցող երկրների հնգյակն ամփոփում է Ուկրաինան ու Ճամայկան:
Հայաստանի համար Forbes-ում ասվում է, որ այս երկիրը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ճգնաժամից հետո. 2009-ին Հայաստանի ՀՆԱ-ն միանգամից 15% անկում է գրանցել: Ընդ որում, երկրում արժեզրկումը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ (մոտ 7%), իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 3 հազար դոլար, դա 1/3-ով ավելի քիչ է, քան հարևան Թուրքիայի նույն ցուցանիշը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա վարկանիշում ասվում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այն մակարդակի է, ինչ Սերբիայում ու Բուլղարիայում, ընդ որում արժեզրկումը կազմում է 10%: Ուկրաինային զարգանալ խանգարում են կաշառակերությունը, պետության վատ ղեկավարումը և դատական համակարգը:
Իսկ վարկանիշի «առաջատար»Մադագասկարի համար ասվում է, որ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն երկրում կազմում է ընդամենը 387 դոլար, իսկ արժեզրկումը կազմում է 8,5 %: Ընդ որում, երկրի հիմնական սննդամթերքի` բրնձի գինն ավելացել է վերջին երկու տարում կրկնակի:
Forbes- վիճակագրությունը կազմվել է ՀՆԱ-ի աճով ու 3 տարում արժեզրկման չափով (ներառյալ ԱՄՀ-ի 2012-ի կանխատեսումները):






Facebook
Tweet This
Email This Post
