Forbes-ի վատագույն տնտեսությունների ցանկում Հայաստանը երկրորդ տեղում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 6, 2011 13:31
Forbes-ի կազմած վատագույն տնտեսությունների ցանկում Հայաստանը հայտնվել է երկրորդ տեղում ` զիջելով միայն Մադագասկարին:
Երրորդը Գվինեան է, հնգյակում են նաեւ Ուկրաինան եւ Ճամայկան:
Հայաստանի մասին Forbes-ի վարկանիշում ասվում է, որ մեր երկիրը չի կարողանում վերականգնվել ճգնաժամից հետո. 2009թ. Հայաստանի ՀՆԱ-ն ընկել է միանգամից 15 տոկոսով: Հայաստանում բարձր է մնում գնաճը, իսկ ՀՆԱ-ն կազմում է երեք հազար դոլարից էլ պակաս մեկ բնակչի հաշվով:
Forbes-ը վարկանիշը կազմել է վերջին երեք տարվա ՀՆԱ-ի եւ գնաճի վերլուծության հիման վրա: Հատկանշական է, որ անցած տարի Հայաստանն ընդհանրապես չկար այդ վարկանիշում:






Facebook
Tweet This
Email This Post
