Մակական գողացել է լուսանկարչական սարքն ու ֆոտոսեսիա անցկացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2011 12:12

Ինդոնեզիայում մակակաները ոչ միայն մարդամոտ են, այլև` ֆոտոգենիկ:

Գող-պրիմատը այցելուի մոտից  թռցրել է լուսանկարչական սարքն ու անձնական ֆոտոսեսիա անցկացրել:

Լուսանկարիչ Սլեյթերը զբոսնում էր  այգում, երբ  մի փայլուն միտք հղացավ` մոտիկից ծանոթանալ վայրի բնությանը: Նա ֆոտոխցիկը տեղավորեց ոտնակին ու հեռացավ մի քանի րոպեով, իսկ երբ վերադարձավ` այն անհետացել էր, բարեբախտաբար, ոչ անվերադարձ:

«Մակակաները թռչկոտել են  չորս բոլորը ու հանկարծ նրանցից մեկը պատահաբար սեղմել  է կոճակը, որի չրխկոցը նրանց շատ է դուր եկել: Կապիկները սկսում են անընդմեջ կոճակը սեղմել ու օբյեկտիվի առջև ծամածռություններ անել»,- պատմել է Սլեյթերը` հավելելով, որ արդյունքում հարյուրավոր բացառիկ կադրեր են ստացվել:

Վերջին տարիներին մակակայի այս տեսակի թվաքանակը խիստ կրճատվել է: Ինդոնեզիան միակ երկիրն է, որտեղ սև մակակների այս տեսակին, որի  իրանի երկարությունը հազիվ 60 սմ է, կարելի է հանդիպել վայրի բնության մեջ:

 

Դիտվել է 1591 անգամ:
Print Friendly

Leave a Reply