Համաներմամբ ազատ է արձակվել 505 դատապարտյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2011 13:00

Հուլիսի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 505 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 214 դատապարտյալի պատժաչափը:

Երրորդ հանրապետության անկախության 20-ամյակի հապակցությամբ հայտարարված համաներման գործընթացը մեկնարկել է մայիսի 27ից:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 62-ը, կրճատում 4,

«Էրեբունի» – ազատ է արձակվել 111-ը, կրճատում 49,

«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 15,

«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» – ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37,

«Վանաձոր» – ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,

«Սևան» – ազատ է արձակվել 65-ը,       կրճատում 39,

«Հրազդան» – ազատ է արձակվել 30-ը,  կրճատում 1,

«Աբովյան» – ազատ է արձակվել 6-ը, կրճատում 15,

«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,

«Կոշ» – ազատ է արձակվել 95-ը, կրճատում 24:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

 

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply