Ա. Աշոտյան. «Բոլոնիայի գործընթացը չի պարտադրում բոլոր կետերի կատարում»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 6, 2011 11:55

Բոլոնիայի գործընթացը չի պարտադրում բոլոր կետերի կատարում, եւ դա չի նշանակում, որ այդ երկրները պարտավոր են ինչ-որ բան անել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը’ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է, որ աշխարհի լավագույն բուհերում’ անգլիական Օքսֆորդում եւ ամերիկյան Քեմբրիջում, ներդրված չէ բոլոնյան համակարգը:

Ա. Աշոտյանի խոսքով’ եթե երկրներն ուզում են ընդհանուր կրթական տարածքի մաս լինել, ապա պետք է շահագրգռված լինեն այս կամ այն բարեփոխումն անելու: «Բոլոնիայի գործընթացը թույլ է տալիս պահպանել նաեւ ազգային ավանդույթները, կրթական առանձնահատկությունները, եթե երկրները ցանկանում են»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարը’ հավելելով, որ մենք ինքներս Հայաստանում ոչ բոլոր կետերն ենք ամբողջությամբ ընդունում, հարիր կամ օգտակար համարում այս պահին: «Ներկայում մենք փորձում ենք Բոլոնիայից քաղել այն ամբողջ դրականը, որը կարող է մեզ տալ այս գործընթացը»,-նկատեց նախարարը:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply