Վարդագույն ֆլամինգոն խախտել է մանչեսթրյան օդանավակայանի աշխատանքային գրաֆիկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2011 11:47

Վարդագույն ֆլամինգոն  մանչեսթրյան օդանավակայանում նորմալ շախատանքային գրաֆիկը  խախտել է գրեթե 5 ժամով: Թռչունը հայտնվել է  թռիչքուղու վրա ու  ոչ մի կերպ չի ցանկացել լքել այն:

Դեռևս  կիրակի երեկոյան  են նրան առաջին անգամ նկատել: Վրա հասած ոստիկանությունը գիշերադիտման հատուկ սարքերով հետախուզել է տարածքը, սակայն, թռչունին չտեսնելով, որոշել է, որ նա  հեռացել է: Սակայն, հաջորդ առավոտյան`  ժամը 8-ին,  նկատել են , որ թռչունն իր համար զբոսնում է թռիչքուղու վրա: Նրան փորձել են  քշել, սակայն չի հաջողվել, ուստի օդանավակայանի անձնակազմը որոշել է ժամանակավորապես փակել այդ ուղին:

Թե որտեղից էր Ռինգոն (արդեն  այդ անունով էին կնքել ֆլամինգոյին) հայտնվել օդանավակայանում, այդպես էլ հնարավոր չեղավ իմանալ, քանի որ տեղական ոչ մի արգելոցից թռչունի նկատմամբ իրավունք չներկայացվեց:

 

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply