Աֆղանստանի արևելքում ադրբեջանական ինքնաթիռ է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2011 11:25

Աֆղանստանի արևելքում վթարվել է բեռնատար ինքնաթիռ:  Այն  բախվել  է Քաբուլի հյուսիսում գտնվող Փարվան լեռներին:

Զոհերի մասին տեղեկություն չկա, սակայն իշխանության ներկայացուցիչները մտավախություն են  հայտնել, որ ինքնաթիռի անձնակազմը զոհվել է:

Ականատեսներն ասում են, որ ինքնաթիռի անկումն ուղեկցվել է հրդեհով: Փրկարարական ջոկատներին դեռևս չի հաջողվել դեպքի վայր հասնել:

Անվտանգության աջակցության ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ  ինքնաթիռը միջազգային կոալիցիայինը  չէ:  Ինչպես պարզվել է,  տրանսպորտային ինքաթիռը «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանն է պատկանել: Օանավում 8 մարդ է եղել:

 

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply