Սփյուռքի հայկական կրթօջախներին կտրամադրվի 51 հազար կտոր ուսումնական գրականություն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2009 12:41

book-lending-2swapՀՀ կրթության և գիտության նախարարությունը Սփյուռքի հայկական կրթօջախներին մինչև տարեվերջ կտրամադրվի 51 հազար կտոր ուսումնական գրականություն և օժանդակ նյութեր: ԿԳ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը ասել է, որ կտրամադրվեն դասագրքեր, հանրագիտարաններ, DVD ձայնագրություններ, տետրեր և այլն:

Նրա խոսքով, այս տարի Սփյուռքին տրամադրվող ուսումնական գրականության մեջ կան նորույթներ. դրանք են Հայաստանի հրաշալիքները, Հայաստանի ավանդույթները DVD սկավառակի տեսքով, ազգային պարերը ուսուցանող CD, մանկական գեղարվեստական գրականություն, ինչպես նաև Հայաստանի մայրաքաղաքների վերաբերյալ պաստառներ: Սփյուռքի ուսուցիչների համար նույնպես ձեռնարկներ են նախատեսված:

Ուսումնական գրականությունը նախատեսված է Եվրոպայի, ԱՄՆ-ի և ԱՊՀ-ի սփյուռքի հայկական կրթօջախներ հաճախող և հայերենին չտիրապետող կամ քիչ տիրապետող երեխաների համար: Սփյուռքի կրթօջախներին տրամադրվող գրականության չափը կապված է նրանց կողմից ներկայացված հայտերից, ինչպես նաև նախարարության կողմից կատարած ուսումնասիրություններից, այսինքն` հաշվի են առնում աշակերտների թիվը, ուսումնական ձեռնարկների անհրաժեշտության չափը:

Զալինյանը «Արմենպրես»-ի փոխանցմամբ նշել է նաև, որ Սփյուռքին արդեն շուրջ 28 հազար կտոր ուսումնական գրականություն և օժանդակ նյութեր տրամադրվել է:

Սփյուռքում գործում է շուրջ 350 ամենօրյա հայկական դպրոց, իսկ կիրակնօրյա դպրոցների թիվը հստակեցված չէ, քանի որ հաճախ նորերն են բացվում կամ գործողները փակվում:

Դիտվել է 1631 անգամ:
Print Friendly

Leave a Reply