Կարմիր ծովում 197 միգրանտ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 6, 2011 11:07
Կարմիր ծովում անօրինական միգրանտների տեղափոխող նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 197 մարդ:
200 ուղևորով բեռնված նավը Սուդանից Սաուդյան Արաբիա էր ուղևորվել: Ծով դուրս գալուց 4 ժամ հետո Սուդանի տարածքային ջրերում նավի վրա հրդեհ է բռնկվել: Ընդամենը 3 մարդ է փրկվել:
Սուդանի իշխանությունները դեպքի վայրում կազմակերպել են փրկարարական-որոնողական գործողություններ: Նավի տերերը Եմենի բնակիչներ են, որոնց ձերբակալել են:






Facebook
Tweet This
Email This Post
