Ինչպես է ալկոհոլը ազդում կազմվածքի վրա: Գիտնականների անսպասելի եզրակացությունները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 6, 2011 5:43

Համարվում է, որ ալկոհոլը շատ կալորիական է և այդ պատճառով չի կարող ընդգրկվել որևէ նիհարեցնող դիետայի մեջ: Սակայն ամերիկյան գիտնականները պնդում են, որ ալկոհոլը չի կարող վնասել կազմվածքին:

Գիտնականները , ովքեր ուսումնասիրել են 8000 մարդու տվյալներ, ասում են, որ չափավոր խմող մարդիկ ավելի նիհար են,  քան ընդհանրապես չխմողները: Ըստ որում խմիչքի տեսակը նշանակություն չունի`գարեջուր է դա, գինի թե ավելի թունդ խմիչք:

Մասնագետները կարծում են , որ չնայած ալկոհոլը  կալորիական է , օրգանիզմը նույն կերպ չի վերամշակում այն,   ինչպես այլ կերակուրներ: Բայց զգուշացնում են , որ միայն ալկոհոլի քիչ քանակությունն է անվնաս կազմվածքի համար, ինչպես նաև առողջության: Եթե խոսենք նախընտրելի խմիչքի մասին, ապա ավելի լավ է դա լինի ուժեղ ալկոհոլի փոքր չափաբաժին` խառնված հանքային  ջրի կամ տոնիկի հետ:

 

Դիտվել է 2163 անգամ:
Print Friendly

Leave a Reply