Սաուդյան Արաբիայում մահափորձ է կատարվել արքայազնի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2009 12:37

princeՍաուդյան Արաբիայում մահափորձ է կատարվել արքայազն Մուհամեդ բեն Նաիֆայի դեմ, ով երկրի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում:

Պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան· արքայազնը կարմիրծովյան Ջիդդա քաղաքում ներկա է գտնվել հայրենակիցների հետ հանդիպմանը· ռամադանի ժամանակ նման հանդիպումները ավանդույթ են: Հենց հանդիպման ժամանակ էլ ներկաներից մեկը պայթուցիկ սարք է գործարկել:

Արքայազնը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Նա հիվանդանոց է տեղափոխվել, սակայն այնտեղ երկար չի մնացել· բժշկական զննումից հետո հեռացել է:

Պայթյունն իրագործողը գտնվում է հետախուզության մեջ, նրա անունը, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, ոստիկանությունը գաղտնի է պահում:

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply