Հայաստանից մի խումբ գիտնականներ ու քաղաքագետներ մեկնել են Արցախ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 5, 2011 18:20

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են մեկնել Հայաստանի մի խումբ գիտնականներ, քաղաքագետներ ու փորձագետներ, որոնք կմասնակցեն Արցախի խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր մեկնարկող «Հայրենիք եւ հավատ» թեմատիկ խորագրով համաժողովի աշխատանքներին: Մինչ համաժողովի մեկնարկը, նրանց ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին’ Ա. Ղուլյանը հավաստիացրել է, որ Արցախի պետական կառույցները պատրաստակամ են աջակցելու այդ եւ նման ծրագրերի իրագործմանը’ կարեւորելով դրանց տեսական հիմնավորումները:

Իր հերթին’խոսելով տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների մասին’ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանն այդ համատեքստում, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ պետք է ամենայն կերպ կանխել ու թույլ չտալ միջազգային իրավական նորմերի շահարկումները:

Տեղեկացնենք, որ համաժողովը նախաձեռնել ու կազմակերպել են ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները:

 

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply