Ավտովթարի է ենթարկվել Վերին Խոտանանի գյուղապետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 5, 2011 18:16
Հուլիսի 4-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կապան-Արծվանիկ ճանապարհի 15-րդ կմ-ում վթար է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքի մարզից, փրկարարները տեղում պարզել են, որ վթարի է ենթարկվել Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանանի գյուղապետ, 1969թ. ծնված Կարեն Հակոբյանը` իրեն պատկանող ՙՎԱԶ 21 01՚ մակնիշի 51 օօ 695 պետհամարանիշի մեքենայով, որում, իրենից բացի, եղել են նաեւ կինը` 1979 թ. ծնված Մերի Դավթյանը եւ զոքանչը` 1960թ. ծնված Մարինե Սիմոնյանը` բոլորն էլ Վերին Խոտանան գյուղի բնակիչներ: Շտապ օգնության մեքենայով տուժածները տեղափոխվել են Կապանի հիվանդանոց, որտեղ Կարեն Հակոբյանը ստացած գանգուղեղային վնասվածքների հետեւանքով վիրահատվել է: Բժիշկների խոսքով` առայժմ նրա վիճակը ծանր է: Բժիշկները տուժած կանանց վիճակը գնահատել են միջին ծանրության: Համագյուղացիների վկայությամբ` տուժեղները վերադառնում էին Կապանից, որտեղ մասնակցել էին ծննդյան տոնակատարության:






Facebook
Tweet This
Email This Post
