Մահացել է հայտնի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 5, 2011 16:58

Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանն այսօր` հուլիսի 5-ի առավոտյան մահացել է ինֆարկտից:«Էրեբունի» բ/կ-ից հայտնեցին, որ նա սրտային անբավարարություն է ունեցել եւ առավոտյան սրտի աշխատանքը կանգ է առել:

Հունիսի 18-ին Վահագն Ստամբոլցյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Նշենք, որ Վահագն Ստամբոլցյանը իր 80-ամյա հոբելյանի առթիվ  համերգային շրջագայություններով էր  հանդես գալիս: Հունիսի 17-ին  Կապանի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր սիրված երգեհոնահարին: Երգեհոնահարը նշել էր, որ ինքը չի սիրում նշել իր ծննդյան օրերը, բայց չի կարողացել մերժել մշակույթի նախարարության եւ կամերային երաժշտության  ազգային կենտրոնի նախաձեռնությունը:

Ստամբոլցյանի հոբելյանին նվիրված 1-ին համերգները տեղի են  ունեցել Սանկտ-Պետերբուրգում, քանի որ նա ուսումը ստացել է հենց այդ քաղաքում եւ 10 տարի էլ աշխատել այնտեղ:

Կապանում իր ելույթից հետո, Վահագն Ստամբոլցյանի առողջական վիճակը վատթարացել է եւ նրան սրտի կաթվածով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Դիտվել է 1927 անգամ:
Print Friendly

Leave a Reply