Ալիեւը պարգեւատրել է սեփական դստերը հերթական շքանշանով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2011 16:15

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրահանգ է ստորագրել սփյուռքի մի ամբողջ շարք ներկայացուցիչների պատվավոր շքանշանների եւ պարգեւների արժանացնելու վերաբերյալ` հուլիսի 5-ին մեկնարկող աշխարհի ադրբեջանցիների 3-րդ համագումարի կապակցությամբ:

Turan-ի փոխանցմամբ, «Թարաղղի» (Առաջընթաց) շքանշանի արժանացածների ցանկում են Ալիեւի դուստրը` Լեյլա Ալիեւան, ԱԻՆ ղեկավար Քյամալեդդին Հեյդարովի որդին ` Թալե Հեյդարովը, թուրքական փորձագետ Սինան Օղանը եւ այլոք:

«Դոսթլուղ» (Բարեկամություն) շքանշանին արժանացել են Իսրայելի Կնեսետի պատգամավոր Իոսիֆ Շագալը, Թուրքիայում հայտնի լոբբիստ Մեհմետ Աքքան Սուվերը եւ այլք:

 

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply