Վանաձորում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 28, 2009 12:47

728a92e5d9_120333Երեկ, ժամը 14.30-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Հրայր և Արամ» ՍՊԸ-ի թթվածնի լիցքավորման արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում թթվածնի բալոնները «ԳԱԶ-53» մակնիշի 36 ՕԼ 018 պ/հ ավտոմեքենայի մեջ տեղադրելու ժամանակ տեղի է ունեցել բալոնի պայթյուն:

Փրկարար ծառայության տվյալներով`պայթյունի հետևանքով արտադրամասի աշխատակից, Վանաձորում բնակվող 1980 թ. ծնված Ստեփան Մելիքյանը տեղում զոհվել է, իսկ երկու այլ աշխատակից` Դարբաս գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Վահե Ավետիսյանը և 1979 թ. ծնված Արտյոմ Ավագյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Ավելի ուշ` Վ. Ավետիսյանը տեղափոխվել է Երևանի վնասվածքաբանության գիտական կենտրոն, իսկ Ա. Ավագյանը` Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի աչքի բաժանմունք: Ըստ հերթապահ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply