Տատիկը ամոթից մեռավ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 5, 2011 14:23
Թոշակառու տատիկը, որ խանութից գողացել էր 2 պանրիկ, սրտի նոպա ունեցավ, երբ մուտքի մոտ նրան բռնեցին պահապանները:
Վորոնեժի 70-ամյա բնակչուհին մահացավ հենց սուպերմարկետում, երբ իր չնչին թոշակի պատճառով որոշել էր մի քիչ սնունդ թռցնել:
Հացի հետևից խանութ գալով, տատիկը չդիմանալով գայթակղությանը, արագ շարժումներով գրպանը խոթեց շոկոլադապատ պանրիկները (յուրաքանչյուրը` 5 ռ): Երբ դրամարկղի մոտ աշխատեցին սկաներները, ու տատիկին մոտեցան համազգեստավոր 2 անձ, տատիկը վախեցավ ու կորցրեց գիտակցությունը: Պահապաններն իսկույն շտապօգնություն կանչեցին, սակայն մինչև բժիշկների ժամանումը` տատիկը մահացավ սրտի նոպայից:






Facebook
Tweet This
Email This Post
