Հաղթեցին Հայաստանի շախմատիստները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 5, 2011 14:08

Մոսկվայում ավարտված շախմատի Վլադիմիր Դվորկովիչի պատանեկան հուշամրցաշարում, որն մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի հավաքականները և «Դվորկովիչի հյուրասենյակ» թիմը, ուժեղագույն ճանաչվեցին մեր երկրի ներկայացուցիչները: Հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի հավաքականի անդամներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Սուսաննա Գաբոյանը և նրանց մարզիչ Արսեն Եղիազարյանը պարգևատրվեցին գլխավոր մրցանակով:Անհատական հաշվարկում մրցաշարի բոլոր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Կարեն Գրիգորյանը, որը առաջին խաղատախտակի վրա 14 հնարավորից վաստակեց 13 միավոր: Երկրորդ խաղատախտակի վրա առաջին տեղը գրավեց նաև Հովհաննես Գաբուզյանը` 9,5 միավոր: Շատ վստահ խաղացին նաև Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը, որոնք վաստակեցին 8-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply