Անգլիական երկնքում ծիածանը գլխիվայր է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2011 13:53

Մեծ Բրիտանիայի բնակիչները ականատես են եղել բացառիկ երևույթի, որն անվանել են «ժպիտ երկնքում». ընդամենը մի քանի րոպե ծիածանը հայտնվել է գլխիվայր դիրքով:

Լավ է, որ անգլիացիները հասցրել են այդ բացառիկ պահը, որ ավելի հատուկ է  Հյուսիսային ու Հարավային բևեռներին, գրանցել տեսախցիկներով:

Սովորական ծիածանից  այս «երկնային ժպիտը» տարբերվում է նրանով, որ հայտնվում է պարզ, անանձրև երկնքում: Շրջված ծիածանը սովորականից ավելի վառ է, և գույներն էլ հակառակ հերթականությամբ են դասավորված` մանուշակագույնից` կարմիր:

Անգլիայում նմանատիպ երևույթ դիտվել է  ընդամենը մի քանի անգամ:

 

 

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply